Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դարձել է Թուրքիայի նախագահի թեկնածու, հայտնում է թուրքական BirGün թերթը։
Էրդողանի գլխավոր մրցակիցը կլինի ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։