Պուտին. Չինաստանի խաղաղության ծրագիրը կարող է օգտագործվել Ուկրաինայի հարցի կարգավորման համար

Ուկրաինայի համար չինական խաղաղության ծրագրի շատ կետեր կարող են հիմք ընդունվել կարգավորման համար, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք կարծում ենք, որ Չինաստանի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի շատ դրույթներ համահունչ են ռուսական մոտեցումներին և կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար, երբ Արևմուտքը և Կիևը պատրաստ լինեն դրան», – ասել է Պուտինը։

Միաժամանակ նա նշել է, որ «առայժմ նման պատրաստակամություն չկա» մյուս կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել