Կրեմլում ավարտվել են Պուտինի և Ցզինպինի բանակցությունները

Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նշվում է, որ առաջին մեկուկես ժամվա ընթացքում հանդիպումն ընթացել է նեղ կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով:

Բանակցություններն ընթացել են Կրեմլի Մեծ պալատում: Այնուհետև նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և Ռուսաստանի նախագահի ու Չինաստանի առաջնորդի ամփոփիչ հայտարարությունները:

Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը պատրաստ են համատեղ աշխատանքային մարմին ստեղծել Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել