Ռուսաստանի Դաշնության կողմից չճանաչված միջազգային քրեական դատարանի որոշումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության համար որևէ նշանակություն չունեն, այդ թվում՝ իրավական տեսանկյունից: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է РИА Новости-ն։
Ռուսաստանը չի համագործակցում այդ մարմնի հետ, և Արդարադատության միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: