Մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ խնդրելով չանհանգստանալ։