Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի «Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում մարտի 14-ի ժամը 11:00-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակչությանը խնդրելով չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել