Ուկրաինայի զինված ուժերի կորուստները փետրվարին աճել են 40%-ով՝ գերազանցելով 11 հազարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ զինված ուժերի ղեկավարության հետ կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է Life-ը։
«Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի կորուստների զգալի աճ կա: Միայն փետրվարին դրանք հունվարի համեմատ աճել են ավելի քան 40 տոկոսով և կազմել ավելի քան 11 հազար զինծառայող», – ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը:
Նա նշել է, որ այս առումով Կիևի անտարբերությունը իր ժողովրդի նկատմամբ զարմանալի է, Ուկրաինայի իշխանությունները հաշվի չեն առնում մարդկային հսկայական կորուստները «հանուն արևմտյան կուրատորների»։
Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերի համար առաջնահերթությունը մնում է անձնակազմի և քաղաքացիական անձանց կյանքի և առողջության պահպանումը։ Ռուս զինվորականները կշարունակեն առաջադրանքներ իրականացնել «հատուկ գործողության» շրջանակներում, հավելել է նա։