Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մարտի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ցավում է Արցախում տեղի ունեցած դիվերսիայի համար։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մարտի 5-ին տեղի ունեցած այս լուրջ միջադեպի զոհերին։
Ոստիկանական մեքենան հարձակման է ենթարկվել ադրբեջանական զինուժի կողմից ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքով անցնելիս»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։