Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շարասյունը՝ բեռնված մարդասիրական բեռներով, ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»։