Անհայտ կորածը հայտնաբերվել է․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Մարտի 4-ին ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել, Զարդախաչ գյուղի 41-ամյա բնակչուհի Մ. Ա.-ի անհայտ կորելու մասին:

Այս մասին հայտնում են Արցածի Հանրապետությն ՆԳՆ ոստիկանությունից։

Վերջինս` մարտի 1-ին առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում, Ստեփանակերտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից, որից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` համատեղ քրեական հետախուզության վարչության և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների, ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում Մ. Ա.-ին հայտնաբերել են Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցի կիսակառույց շինությունից։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել