Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2023 թվականի մարտի 7-11-ը ներառյալ գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին)՝ երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով»։