Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել

Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա, որով Հայաստանից պահանջում է ֆինանսական փոխհատուցում, իրենց ձևակերպմամբ, «Լեռնային Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման համար»։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Հաղորդագրությունում նշված է, թե խոսքը «1991-ից 2020 թվականներին «Ադրբեջանի տարածքների» «օկուպացիայի» ժամանակաշրջանում Հայաստանի կողմից «Ադրբեջանի հիդրոէներգետիկ ռեսուրսների անօրինական շահագործման» մասին է»։

Բացի այդ, ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է «Նախիջևանի գազամատակարարումը խափանելու» մեջ։

«Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանում գոյություն ունեցած էներգետիկ տարանցիկ կայանքները, ինչպիսին էր Եվլախ-Նախիջևան գազատարը, ինչի պատճառով Նախիջևանի գազամատակարարումը խափանվել է»,- նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել