Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում կորցրել է 200 000 զինվոր. Բլինքեն

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում կորցրել է 200 000 զինվոր. այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Տեսեք, թե ինչ է կատարվել, ինչ է արել Պուտինը սեփական երկրին. այժմ մենք, ըստ հանրային տվյալների, ունենք մոտավորապես 200 000 ռուս զոհ Ուկրաինայում, մի րոպե մտածեք՝ մեկ տարուց պակաս ժամանակում:

Ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի լքել է երկիրը, քանի որ չի ցանկանում մաս կազմել այս պատերազմին և այն ուղղությանը, որով տարվում է երկիրը»,- ասել է Բլինքենը։

Ռուս զինվորականներն օգտագործել են Խերսոնի աղբանոցը՝ այրելու իրենց զոհված զինծառայողների դիերը։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչների հայտարարությունները։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։

Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել