Ալիևն առաջարկել է անցակետ տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին

Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն Երևանին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին անցակետ տեղադրել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Այսօր մենք պաշտոնապես նման առաջարկ ենք ներկայացրել։ Նախկինում այս առաջարկն արվել է ոչ պաշտոնական խողովակներով։ Հայկական կողմը որևէ դիրքորոշում չի հայտնել։ Սակայն, մեր նախնական եզրակացության համաձայն, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում այս առաջարկը տրամաբանական է համարվում»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել