Թալիբներն արգելել են հակաբեղմնավորիչների վաճառքը Աֆղանստանի երկու քաղաքներում՝ դրանց օգտագործումն անվանելով «արևմտյան դավադրություն»։
Ինչպես նշում է The Guardian-ը, արգելքը տարածվել է Քաբուլի և Մազարի Շարիֆի դեղատների վրա: Հրատարակության լրագրողները պարզել են, որ թալիբների ներկայացուցիչները զենքով գալիս են դեղատներ և պահանջում վաճառքից հանել հակաբեղմնավորիչ հաբերն ու ներարկումները։
The Guardian-ի զրուցակիցների մեկը պատմել է, թե իրեն ինչ են ասել թալիբները․ «Ձեզ թույլ չեն տալիս դուրս գալ և առաջ մղել ծնելիության դեմ պայքարի արևմտյան հայեցակարգը, սա ավելորդ աշխատանք է»։
Թալիբների կողմից ստեղծված Առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարություն չի տարածել այդ կապակցությամբ, իսկ Աֆղանստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը չի պատասխանել The Guardian-ի մեկնաբանության խնդրանքին: