ԵՄ առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելը կարող է խոչընդոտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, փետրվարի 17-ին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, նրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
«Եվրոպայից դիտորդների առաքելություն ուղարկելը հայ-ադրբեջանական սահման կարող է խանգարել հարաբերությունների կարգավորման գործընթացին (Բաքվի և Երևանի միջև – խմբ.)»,- ասել է Գաֆարովան։