Թուրքիայի հույն, հայ և ասորի համայնքները երկրաշարժից տուժածների համար նվիրատվություն են արել

Թուրքիայի հայկական, հունական և ասորական համայնքները երկրաշարժից տուժածների համար նվիրատվության ակցիա են կազմակերպել: Ակցիային մասնակցել է նաև հայ համայնքը:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոսը 3 միլիոն լիրա է նվիրաբերել, Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը՝ 3 միլիոն լիրա, սիրիական համայնքի հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթին (Ստամբուլի հին սիրիական համայնքի անունից) 1 միլիոն 250 հազար լիրա:

Վերջին տվյալներով հույն, հայ և ասորի համայնքների երեկոյան ժամը 20-ին մեկնարկած արշավում հավաքագրված գումարը ժամը 23.00-ին գերազանցել է 105 միլիարդ լիրան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել