Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 36 հազարը

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 36187-ի, փոխանցում է Anadolu-ն։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ աղետի գոտում շարունակում են աշխատել 74 երկրների փրկարարները։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով, ներկայումս դաշտային գործողություններին մասնակցում է 798 փրկարար 74 երկրից։ Եվս մեկ երկիր նախատեսում է մասնագետների թիմեր ուղարկել աղետի գոտի։

Չավուշօղլուն ասել է նաև, որ 15 երկրների թիմեր (4236 մարդ) արդեն ավարտել են աշխատանքը Թուրքիայում և վերադարձել են իրենց երկրներ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխարհի 101 երկրներից յուրաքանչյուրին, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Թուրքիային», – ասել է Չավուշօղլուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել