Սեյսմոլոգները Ֆիլիպինների Լուզոն կղզում 6,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միագա քաղաքից 11 կմ հարավ-արեւմուտք։ Աղբյուրը գտնվել է 20,1 կմ խորության վրա։
Զոհերի և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
