Անկարան պատրաստվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատմական այցին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա, ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումի և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։
Գրում են, որ այցը նշանակալի է նրանով, որ Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, թեև դրանց կարգավորման գործընթացն ընթացքի մեջ է։