Փետրվարի 13-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին։
«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբի Բարսեղյանի 65 տարին 2023 թվականի փետրվարի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբի Բարսեղյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ: