ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ տոտալ հիբրիդային պատերազմ է սանձազերծել, ինչը երկու միջուկային տերությունների միջև ռազմական ուղիղ առճակատման իրական վտանգ է ստեղծում, նշված է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի» շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն, ըստ էության, Ռուսաստանի նկատմամբ տոտալ հիբրիդային պատերազմ են սկսել, որը հղի է երկու միջուկային տերությունների միջև ուղիղ ռազմական բախման իրական վտանգով»,- նշված է հայտարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ Վաշինգտոնը պետք է գիտակցի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները պետք է կառուցել միայն իրավահավասարության ու փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա, դրան այլընտրանք գոյություն չունի։