Սիրիայում փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1262-ի, ևս 2285-ը վիրավորվել է։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ այս թվերը վերջնական չեն։ Ավելի վաղ Սիրիայի Առողջապահության նախարարության ղեկավարը հայտնել էր աղետի 1250 զոհերի մասին։