Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում 3 հայ շարունակում են մնալ փլատակների տակ։ Այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալճըն՝ Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
Նրա փոխանցմամբ՝ փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։
Նշենք, որ մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան։ Վերջին տվյալներով տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5400-ը։
İskenderun, Pac meydanı Pac büfenin bulunduğu binanın altında kalanlar arasında
Armig Balıkyan
Mesrob Balıkyan
Tshkhun Balıkyan ( kaplan) dan haber alınamıyor. Bilenler haber iletsin lütfen pic.twitter.com/8lyNphWvkh— Aris Nalcı | Արիս Նալճը (@arisnalci) February 7, 2023