Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատին ու օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։
«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդէն իսկ վայրէջք է կատարում երկիր։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում աղետալի երկրաշարժից տուժած երկրներ՝ Թուրքիա և Սիրիա։ ԱԳՆ-ի հայտարարությանը հաջորդել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թակիփ Էրդողանի հետ։