Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է տեղի ունեցել

Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ըստ փաստաթղթի՝ ռուս խաղաղապահները շարունակում են նաև Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անկաշկանդ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել