Փետրվարի 7-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 24 հարց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը:

ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է մինչև 90 րոպե:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց:

Չեն ընդունվել Ազգային ժողովի խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող որոշումների նախագծերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել