Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանի կենսագրությունը

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 30-ի հրամանագրով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:

Iravaban.net-ը ներկայացնում է դատարանի նախագահի կենսագրությունը․

Ծնվել է 1976 թվականին Գորիս քաղաքում։

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային փորձ

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում` որպես դատավորի օգնական։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել