Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում. Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական, այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում․ գրում է ТАСС-ը։

«Այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին) խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Իսկ եթե մեր հայաստանյան դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», – ասել է Լավրովը։

Նա ընդգծեց, որ պլանը պատրաստվել է բավականին վաղուց, թեև հայկական կողմը չի շտապել։ «Արդյունքում արդեն Երևանի գագաթնաժողովում մենք լրացրեցինք համապատասխան որոշման տեքստը: Բայց հայ գործընկերներն ասացին, որ այդ որոշումը իրենց պետք կգա միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները: Ընդհանրապես, ոչ բոլորն են պատրաստ. գնա սրան»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա, մասնավորապես, պայմանավորված է նրանով, որ ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակներ առաջվանից է գնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել