Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նա շնորհավորել է այս պահին բուժվող զինծառայողներին և բուժանձնակազմին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 31-ամյակի առթիվ։ Նազարյանը բժիշկներից հետաքրքրվել է զինվորների առողջական վիճակով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
ԱՆ ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի հետ փոխնախարարը շրջել է 2022 թվականի հոկտեմբերից որպես առանձին բաժանմունք վերաբացված Զինվորական բաժանմունքում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել բարեկարգման աշխատանքների ընթացքով։


