Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա․ կշարունակվի ձյուն տեղալ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:

Հանրապետության տարածքում` հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել