Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Վեհաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է՝
Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից,
Գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ,
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի:
ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը»,-նշել է նա: