Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։
Պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Նշվում է, որ Մարտակերտում և Ստեփանակերտում բնակիչներին սննդի փաթեթներ են բաժանվել։
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անցել են ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով։