ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հունվարի 26-ին, հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

Խորհուրդը մերժեց նախարարության ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Էդուարդ Ամալյանին ԱՆ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ ժամկետների խախտման համար։

Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության՝ դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, այն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերը տրամադրել է պատասխանողին նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման կատարումը, հաջորդիվ վերոնշյալ փաստաթղթերը պատասխանողներին է տրամադրել սահմանված ժամեկտից շուրջ 7 ամիս անց, որով պայմանավորված նշված ժամկետով ուշ է նշանակել և հրավիրել նախնական դատական նիստ, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել