Ուկրաինային օգնելու Արևմուտքի գործողությունները վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Կիևին օգնության հաջորդ փաթեթ ուղարկելու վերաբերյալ հայտարարության ժամանակ․ այն կներառի 31 Abrams տանկ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Այսօրվա հայտարարությունը հիմնված է ԱՄՆ գլխավորությամբ՝ աշխարհի տարբեր երկրների պատրաստակամության վրա՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա Ռուսաստանի վրա հարձակման սպառնալիք չէ»,- ասել է Բայդենը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը նույնպես մտադիր է պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ ընդգծելով, որ Կիևին տանկեր մատակարարելու որոշումը Ուկրաինային օգնելու հարցում Արևմուտքի միասնության ևս մեկ ապացույց է։