Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 25-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը:
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: