Պեսկովը՝ 200 հազար մարդ մոբիլիզացնելու ենթադրյալ պլանների մասին

Ռուսաստանում մոբիլիզացիայի հերթական ալիքի հավանականության մասին CNN-ի տեղեկությունները հավաստի չեն։

Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան հեռուստաընկերության հայտարարությունները, թե իբր ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը դիտարկում է ևս 200 հազար մարդ մոբիլիզացնելու հնարավորությունը։

Հարցին` արդյոք CNN-ի այս պատմությունը նույնքան անվստահելի է, որքան սոցցանցերում այդ թեմայով նախորդ լուրերը, Կրեմլի խոսնակը դրական է պատասխանել:

«Այո, այդպես է»,- ասել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել