Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է․ ամբաստանյալներից մեկն առաողջական խնդիրներ ունի

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հունվարի 12-ին, նշանակված էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստ։

Դատավոր Վահե Միսկարյանի աշխատակազմից Iravaban.net-ին հայտնեցին, որ նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից մեկն առողջական խնդիրներ է ունեցել, իսկ վկաներից մեկի ներկայացուցիչը երկրում չի եղել և նախապես զգուշացրել է դատարանին։

Ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց, որ գործով անցնող Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանն առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով հնարավոր չի եղել նիստն անցկացնել։

Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։

Հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 26-ին։

Հասմիկ Սարգսյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել