Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սերժ Սարգսյանի գործով ևս մեկ վկա հարցաքննվեց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում փետրվարի 23-ին նախագահությամբ Վահե Միսակյանի, ընթանում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

Հարցաքննվեց գործով վկա Արսեն Հարությունյանը։

«2011, թե 12 թվականից մինչև 2014 թվականը եղել եմ «Մաքս օիլ» ՍՊԸ-ի տնօրենը։ Եղել եմ որպես ֆորմալ տնօրեն, իրական տնօրինություն արել է Մանուկյան Խաչիկը։ Ես զբաղվել եմ կազմակերպչական և ֆինանսական հարցերով։ 2019 թվականի ամռան սկիզմ ինձ կանչեցին այս գործով ցուցմունք տալու»,-նշեց նա։

Արսեն Հարությունյանը նշեց, որ Խաչիկ Մանուկյանն իր մորաքրոջ աղջկա ամուսինն է։

Նրա խոսքով՝ իրենք ինչքան մրցույթի են մասնակցել, մասնակցե են նարև «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը, «Ֆլեշ» ՍՊԸ-ն։

«Գյուղատնտեսության նախարարության հայտարարած մրցույթին ես ներկայացրել եմ գնային առաջարկ, գինն ինձ ասել է Մանուկյան Խաչիկը։ Կոնկրետ չեմ հիշում, բայց մոտավոր մեկ լիտը 420 կամ 430 դրամի սահմաններում էր, ցուցմունք տալուցս մի 4 տարի անցել է, չեմ հիշում, բայց հավանաբար ցուցմունքի մեջ նշված կլինի։ Գրեթե բոլոր մրցույթներին մասնակցել ենք։ Պաշտպանության նախարարության մրցույթներին ևս մասնակցել ենք, բայց տվյալ պահին ո՛չ գին եմ հիշում, ո՛չ քանակ։ Թե ինչու Գյուղատնտեսության նախարարության մրցույթում մեր ընկերության հետ չկնքվեց պայմանագիր չեմ կարող ասել, չեմ հիշում։ Գիտեմ, որ պայմանագիր կնքվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ։ Ինչու այդպես եկավ, տեղյակ չեմ։

Գործով վկան ասաց, որ Խաչիկ Մանուկյանը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին։

«Այս գորիծի վերաբերյալ իր հետ զրույց ունեցել եմ, երբ իրեն կանչել էին հարցաքննության։ Ինքն ասաց, որ հավանաբար ինձ էլ կկանչեն, դա է եղել մեր զրույցը»․-ասաց Արսեն Հարությունյանը։

Դատավոր Վահե Միսկարյանը վկային ասաց, որ իր ցուցմունքում վստահություն է հայտնել, որ իրենք են ամենացածր գինն առաջարկել և մրցույթում իրենք կհաղթեն․ «Ես այդ հանգամանքը վեր եմ հանում ձեր ցուցմունքներից։ Ուզում եմ հասկանալ՝ վստահություն իրականում եղել է, թե ոչ»։

«Ես չեմ կարող ասել՝ ամենացածր գինը մենք ենք առաջարկել, թե ոչ։ Եթե ես նմանատիպ պնդում եմ արել, ապա դա ինձ կարող էր հայտնի լինել միանշանակ Մանուկյան Խաչիկից»,-ասաց նա։

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն ասաց, որ վկայի ցուցմունքի և հարցերի պատասխանների մեջ հակասություն կա։

Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել