Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես ուրախ չեմ պաշտպանել այն մարդուն, ով զրպարտել է ինձ». դատարանում հարցաքննվում է Սերժ Սարգսյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ օգոստոսի 10-ին, ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր դատարանում հարցաքննվում է Սերժ Սարգսյանը։ Նա դատարանին հայտնեց, որ ինքն առանձնապես ասելիք չունի, որովհետև դատաքննության ընթացքում ապացուցվել է՝ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել․ «Եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ, ոչ թե հիմա»։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ծրագիրը կարող էին իրականացնել 2 ընկերություններ, և Սերգո Կարապետյանը այդ 2-ից ընտրել է այն մեկը, որն ավելի ցածր գին է առաջարկել։

«Ես ուրախ չեմ պաշտպանել այն մարդուն (Սերգո Կարապետյանին-խմբ․), ով զրպարտել է ինձ։ Բայց իրականությունը դա է։ Բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել է, որ պիտի այդպիսի ցուցմունք տա»,-նշեց 3-րդ նախագահը՝ հավելելով, որ ասելու այլ բան չունի։

Փաստաբանները հարց չուղղեցին Սերժ Սարգսյանին, սակայն նրան հարցեր ուներ հանրային մեղադրողը։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել