Պետք է հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ է խաղացրել իր գլխին: Ուղղակի ես չհասկացա, թե, որ մահակների մասին է խոսում կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամաարտահայտությամբ:
Ո՞ր երկրի մասին է խոսում, ու՞մ մասին է խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին, միգուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել: Եվ ինչը ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին:
Բայց գոնե, հասկացանք բոլորս իր խոստովանությունը և ինքը շատ ճիշտ է ասում, միակ ճիշտ բանը, որ ասել է: Ինքը գիտակցաբար է զոհել Ղարաբաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը: