Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 10-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, ընթանում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

Հարցաքննության համար դատարանի դահլիճ էր եկել վկա Սևան Քոչարյանը: Վերջինիս հարցաքննություն անավարտ էր մնացել, քանի որ նա ուներ լսողական խնդիրներ:

Նիստին նրա ներկայացուցիչը հայտնեց որ խնդիրտ չի լուծել և նա չունի լսողական համապատասխան սարքեր:

«Բավարար ժամանակ կար, որ խնդիրը լուծեիք, ի՞նչն է պատճառը, որ չեք կարողացել լուծել»-վկային հարցրեց դատավորը:

Հարցին ի պատասխան Սևան Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ իր վստահորդն իրեն ասել է, որ դատարանի դահլիճում արձագանք կա, որի պատճառով չի լսում նաև լսողական սարքերով:

Որոշվեց, որ հարցաքննության ժամանակ, եթե որևէ բան չլսի վկան, նրա ներկայացուցիչը ավելի մոտ կնստի և կփոխանցի:

Դատավոր Վահե Միսկարյանը հայտնեց, որ նույնիսկ որոշում էր կայացվել, որ վկա Քոչարյանին բերման ենթարկեն դատարան, քանի որ նա անպատասխան է թողել բոլոր զանգերը և չի ստացել դարանի ծանուցումները:

Վկա Քոչարյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստերին կներկայանա:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Բարսեղ Բեգլարյանի ներկայացուցիչը չէր եկել դատական նիստին, առողջական խնդիրների պատճառով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել