Ադրբեջանը գործում է բացարձակ անպատիժ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների եւ պետությունների հայտարարությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է։ Միջազգային խաղացողները պետք է որոշեն՝ կարեւոր են սովի մատնված մարդկանց կյանքը, թե տնտեսական կամ այլ շահեր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետության բնակչությունը: