Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին, որակյալ աշխատանք կատարելու համար, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրել»։