Տարեմուտի ամենակարևոր խոսակցությունն ունեցել եմ Արցախի իմ գործընկերոջ՝ Հասմիկ Մինասյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ասում է՝ մեզ զգուշությամբ մի հարցրեք՝ ոնց եք, պինդ ենք ու գիտենք, որ այլ ճանապարհ չկա, քան ուժեղ ու պինդ լինելը։
Բոլորիս մաղթում եմ՝ ուժեղ ու պինդ լինել բոլոր կարևոր գործերը անելու և մեր երկիրը հզորացնելու համար»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 21 օր է փակ է։