Երևանում մարդիկ գազի սուր հոտ են զգացել, ահազանգել են ԱԻՆ

Հունվարի 1-ին, ժամը 17։15-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նծված վարչական շրջաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ժամը 17:50-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել