Փաշինյանը շնորհավորել է Հայաստանում Ամանորն ու Սուրբ ծնունդը նշող օտարերկրացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանում տոնական օրերն անցկացնող օտարերկրացիներին։

«Ցանկանում եմ հատուկ շնորհավորել մեր երկրի այն հյուրերին և օտարերկրացիներին, ովքեր Ամանորը կամ Սուրբ Ծնունդը դիմավորում են մեր երկրում կամ պարզապես հանգստանում են Հայաստանում այս օրերին։ Հյուրընկալությունը մեր ազգային ինքնության մի մասն է, և մենք ուրախ ենք ձեր ներկայությամբ։ Եվ նաև այն պատճառով, որ դուք օգնում եք մեզ ավելի լավ ճանաչել ինքներս մեզ:

Շնորհավո՜ր Նոր Տարի։ Բարի՜ գալուստ»,- գրել է Փաշինյանը։

Շնորհավորական գրառումը հրապարակվել է ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ֆրանսերեն, հինդի, արաբերեն, չինարեն, գերմաներեն եւ իսպաներեն լեզուներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել