Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Թեկնածուն 2016-ից մինչև այսօր զբաղեցնում է ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի պաշտոնը։ Նա Պետական կառավարման ակադեմիայի դասախոս է եղել 2015-2020թթ․-ներին։
2000-2002թթ․-երը զբաղեցրել է վարչապետի խորհրդականի օգնականի պաշտոնը, 199-2000՝ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։