Անկախ ամեն ինչից՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ճգնաժամերն ու դժվարությունները նաև ծնում են հնարավորություններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործվելու, իրական արժեքները գնահատելու, համախմբվելու, պայքարելու…
Թո՛ղ այս տարին լինի բոլոր հնարավորությունների արդյունավետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչև պետություն:
Հատուկ սերս ու մաղթանքներս Արցախում պայքարող մեր բոլոր հայրենակիցներին:
ՁՄԵՌԸ ՈՐՔԱՆ ԷԼ ԴԱԺԱՆ ԼԻՆԻ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է՝ ԳԱՐՈՒՆԸ ԿԳԱ, ՍԱԿԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՁՄՌԱՆԸ ԵՒ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԳԱՐՆԱՆԸ»,-գրել է նա: