Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, ազգային պարարվեստի զարգացման, մատաղ սերնդի կրթության և գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ««Զարթոնք» մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոն» ՀՈԿԱ-ի տնօրենի ժ/պ Ղուկաս Ղուկասյանին պարգևատրել Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով»։